Որ ուղղություններով խորհուրդ չի տրվում ճամփորդել՝ պայմանավորված էբոլա վիրուսով
Օրվա թեմա
14:35 20/06/2026
Հայաստան

Որ ուղղություններով խորհուրդ չի տրվում ճամփորդել՝ պայմանավորված էբոլա վիրուսով

Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը շարունակում է մշտադիտարկել միջազգային համաճարակաբանական իրավիճակը և համագործակցել միջազգային գործընկերների հետ։ Այս մասին հայտնում են կենտրոնից՝ ներկայացնելով Էբոլայի իրավիճակը աշխարհում։

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (հունիսի 18-ի տվյալներով) գրանցվել է՝

▪️ 875 հաստատված դեպք

▪️ 204 հաստատված մահվան դեպք

Ուգանդայում (հունիսի 18-ի տվյալներով) գրանցվել է՝

▪️ 19 հաստատված դեպք

▪️ 2 հաստատված մահվան դեպք

▪️ 1 հավանական դեպք

▪️ 1 հավանական մահվան դեպք

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) ԵՄ/ԵՏՄ բնակչության համար վարակի ռիսկը գնահատում են շատ ցածր։ Այնուամենայնիվ խորհուրդ չի տրվում ճամփորդել նշված ուղղություններով։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder