Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եվրոպայում ջերմային ալիքի պատճառով Ալպյան լեռներում սառցադաշտերն արագորեն հալվում են
Շվեյցարիայի սառցադաշտերի ձյունը մի քանի շաբաթ շուտ է հալվել Եվրոպայում տարածված ջերմային ալիքի պատճառով։ Հանկարծակի տաքացումը ազդել է Ալպերի վրա։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով գիտականների տվյալներին։
Նշվում է, որ հունիսի 29-ին Շվեյցարիայի հարավում գտնվող Ռոնի սառցադաշտում վրա է հասել «սառցադաշտերի հալոցքի օրը»՝ մի ժամանակահատված, երբ ձմռան ընթացքում կուտակված ձնածածկույթն ամբողջությամբ հալվել է, և սառցադաշտերը սկսել են անմիջականորեն կորցնել իրենց ստորին շերտ։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, շվեյցարական սառցադաշտերի մոնիթորինգի ծրագրի տնօրեն Մաթիաս Հուսը հայտարարել է, որ այս տարի դեռ երեք ամիս կա, որպեսզի շարունակվի այն սառույցների հալոցքը, որոնց ձևավորման համար տասնամյակներ կամ նույնիսկ դարեր են պահանջվել։
«Տարվա այս եղանակին սառցադաշտերը շատ վատ վիճակում են», - ասել է նա։