Եթե «Հայաստան» դաշինքն առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք կմիանանք. Մամիջանյան
Քաղաքական
13:33 06/05/2025
Հայաստան

Եթե «Հայաստան» դաշինքն առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք կմիանանք. Մամիջանյան

«Եթե «Հայաստան» դաշինքն առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք դրան կմիանանք»,- ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Նա նշեց, իմպիչմենտի գործընթացը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց է. «Եթե կան ինչ-որ մարդիկ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացն ընկալում են իրենց դեմ գործընթացներ, այդտեղ ոչինչ չեմ կարող ասել»։

«Կա շատ պարզ տրամաբանություն. Ազգային ժողովի պատգամավորներին հարցրել են՝ նախաձեռնո ՞ւմ եք գործընթաց, թե՞ չէ: Մենք դրան պատասխանել ենք, որ մենք պատրաստ ենք այս պահին նախաձեռնել, միակ խնդիրը, որ անհրաժեշտ է լուծել, դա թեկնածուի հարցը միասին քննարկել, և մենք նույն վայրկյանին կնախաձեռնենք այդ գործընթացը:

Այսինքն, որևէ նախապայման նման դեպքում չկա: Նորից եմ ասում, իրական ընդդիմադիր ցանկացած թեկնածուի հետ մենք սիրով կնախաձեռնենք այդ գործընթացը»:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder