Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում Իրանի դեսպան. Իրանը ԱՄՆ-ին համարում է սիոնիստական ռեժիմի ագրեսիայի մասնակից
«Հունիսի 13-ի առավոտյան Իսրայելի սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի վրա հարձակման հետևանքով զոհվել են զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարներ, գիտնականներ, դասախոսներ, քաղաքացիական անձինք, կանայք և երեխաներ։ Հաջորդիվ ռեժիմն ընդալայնեց հարձակման շրջանակը՝ հարվածելով մի շարք տնտեսական և հանրային ենթակառուցվածքների, ինչպիսիք են նավթավերամշակման գործարանները, նավթափոխադրման և բաշխման կենտրոնները, հիվանդանոցները։ երեկ էլ հարձակվեց պետական հեռուստաընկերության վրա»,-Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Նա ընդգծեց, համաձայն օրինական ինքնապաշտպանության սկզբունքի, Իրանը ձեռնարկել ու իրականացրել է մի շարք միջոցառումներ, այդ թվում հրթիռային պատասխան հարձակում սիոնիստական ռեժիմի ռազմական բազաներիի, հատագայում տնտեսական օբյեկտների վրա՝ ի պատասխան Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակման։
«Իրանի դեմ սիոնիստական ռեժիմի հարձակումը հարձակում է ՄԱԿ-ի ողջ համակարգի վրա և լուրջ սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պարտավոր է միջամտել այս հարցում՝ ագրեսիան դադարեցնելու նպատակով»,-հայտարարեց դեսպանը։
Իրանցի դիվանագետն ասաց՝ պատերազմը պարտադրվել է Իրանին, իր երկիրը որևէ դեր չի խաղացել այն սկսելու մեջ։
«Իրանի Իսլամիստական Հանրապետությունը վճռական է պաշտպանվել սիոնիստական ռեժիմի ագրեսիայից։ Սիոնիստական ռեժիմի գոյությունը միահյուսված է պատերազմի, ագրեսիայի, հարևանների վրա հարձակումների, լարվածության, ճգնաժամի և անկայունության սրման հետ։ Նա իր գոյությունը տեսնում է պատերազմի մեջ, պատերազմն այդ ռեժիմի համար գործիք չէ, այլ նպատակ։ Այս կեղծ ռեժիմը, իր կարծիքով, փորձում է պատերազմի, արյունահեղության, ագրեսիայի, սպառնալիքի միջոցով կերտել իր՝ տարածաշրջանային գերիշխանության ճարտրապետությունը, այս ռեժիմը դիվանագիտության թշնամին է, Մերձավոր Արևելքում ապակայունացման հիմնական գործոն»,-իր հայտարարության մեջ ընդգծեց Իրանի դեսպանը։
Մեհդի Սոբհանին ասաց՝ Իրանը, հիմնվելով ամուր փաստաթղթերի վրա, ԱՄՆ-ին համարում է սիոնիստական ռեժիմի ագրեսիայի մասնակից և կտրականապես մերժում է Վաշինգտոնի երկխոսության և դիվանագիտության մասին պնդումները, որոնք հիմնված են հովանավորչական հայտարարություններ ու ԱՄՆ-ի կողմից սիոնիստական ռեժիմին տրամադրվող ամեն տեսակի՝ քաղաքական, ռազմական, տեխնիկական, հետախուզական օգնության վրա։
«Մենք չէինք ուզում այս պատերազմը և զբաղվում էինք մեր միջուկային ծրագրի դիվանագիտությամբ, բայց այս ագրեսիան մեզ պարտադրվեց։ Մենք այժմ պատասխանատու ենք համարում ԱՄՆ կառավարությանը Իսրայելին Իրանի դեմ կատարված գործողություններին ցուցաբերված լիակատար աջակցության համար․ Մեր կարծիքով, ԱՄՆ-ն այս հարձակումների մասնակից է, և պետք է ընդունի սեփական պատասխանատվությունը, դադարեցնի երեսպաշտությունն ու համաշխարհային հանրության մոլորեցումը։ Ուժի կիրառմամբ համաձայնությունը համաձայնություն չէ, դա հանձնվել է։ մենք չենք հանձնվի»,-ասաց դեսպանը։
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում։