Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Փաշինյանը մի անի օր անց կատարում է Փաշազադեի հրապարակային հրահանգը»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի իրականացրած արշավին։
Նա եկել էր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց՝ իր աջակցությունը հայտնելու հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։
Նրա խոսքով, Փաշինյանն օգտագործում է իրավապահ համակարգը ոչ միայն «քաղաքական վտանգներից» ազատվելու համար, այլև ցանկացած հայրենասեր, ազդեցիկ, իրենից որևէ բան ներկայացնող, երկրի համար կարևոր բան արած մարդու դեմ։
«Արշավներն իրականացվում են ցանկացած նման մարդու դեմ, որը կարող է խանգարել Ալիևի ու Էրդողանի պահանջերը կատարելուն, թույլ չի տա ևս մեկ հայրենավաճառություն, ապազգային որոշում։ Փաշինյանն ատում է ցանկացածմ ազգայինը, սա ինչի մասին մենք խոսում ենք, վերքաղաքական գործընթացներ են»,-ասաց Մամիջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։