Քաղաքացիները թույլ չտվեցին Միքայել սրբազանին գնալ Քննչական կոմիտե
Հասարակություն
15:58 27/06/2025
Հայաստան

Քաղաքացիները թույլ չտվեցին Միքայել սրբազանին գնալ Քննչական կոմիտե

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Մայր Աթոռում հայտարարեց, որ փաստաբանի հետ գնում է քննչական կոմիտե։ Սակայն հավաքված քաղաքացիները թույլ  չեն տալիս,  որ նա նստի մեքենա ու գնա։

«Սրբազան», «Սրբազան», «մի գնացեք,  խնդրում ենք», «սա մեր ամոթն է»՝ վանկարկում են քաղաքացիները։

Նրանք փակել են մեքենայի դիմացը՝ պահանջելով, որ դուրս գա Միքայել սրբազանը։ 

Ի վերջո Միքայել սրբազանը ստիպվածը դուրս եկավ մեքենայից։

«Սրբազան, Լենականից հազար հոգի մարդ է եկել»,- ասաց մի քաղաքացի։ 

«Քանի՞  օր պետք է մնաք այստեղ»,- հարցրեց Սրբազանը։ 

«Որքան պետք լինի։ Ժողովուրդը դեմ է, որ դուք գնաք»,- արձագանքեցին քաղաքացիները՝ նշելով, որ թող իրենք գան։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքացիները թույլ չտվեցին Միքայել սրբազանին գնալ Քննչական կոմիտե