Իրավական պետությանը ոչ հարիր «զանգովի» արդարադատության տիրույթ ենք թևակոխել. Գոհար Մելոյան
Իրավունք
10:01 28/06/2025
Հայաստան

Իրավական պետությանը ոչ հարիր «զանգովի» արդարադատության տիրույթ ենք թևակոխել. Գոհար Մելոյան

Միքայել Արքեպիսկոպոսը կալանավորվեց 2 ամիս ժամկետով՝ զուգահեռ կիրառվել է շփումների սահմանափակումներ։  Այս իշխանության մի շարք լրջագույն վնասներից էր՝ մեր դատական իշխանության տասնամյակներով ձեռքբերած ու կերտած անկախության ու հեղինակության տապալումը»,- նշել է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Նա շարունակել է. «Երբ իշխանության ներկայացուցիչները, մինչ մարդու ձերբակալումը ազդարարում են նրա կալանավորման մասին.

Երբ վարչապետը հանրային հրահանգավորումներով, ուղղորդում է իրավապահ մարմիններին.

Երբ 100-ավոր մարդկանց մոտ, անգամ կասկածի հատիկ չի մնում, թե ինչ է վճռելու դատարանը,

ակնհայտ է՝ իրավական պետությանը ոչ հարիր «զանգովի» արդարադատության տիրույթ ենք թևակոխել»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրավական պետությանը ոչ հարիր «զանգովի» արդարադատության տիրույթ ենք թևակոխել. Գոհար Մելոյան