Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայտարարում ենք նստացույց, մինչև կառավարությունը կսկսի լուծել մեր խնդիրները. Արտակ Մկրտչյան
«Որպես Հայաստանի լիարժեք քաղաքացի պայքարելու եմ և ունեմ մեկ ճանապարհ՝ կամ դեպի տուն, կամ դեպի վերև։ Տուն գնալու համար պետք է հզոր Հայաստան»,- Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը։
Նա նշեց, որ իր տունն Արցախում է՝ Մարտունիում, իսկ որպեսզի ունենանք հզոր Հայաստան, պետք է արցախցին ապրի այստեղ ու զգա ինչպես տանը, պետք է կանխել արցախիցների արտագաղթը մայր Հայաստանից։
Ա.Մկրտչյանը հայտարարեց, որ իրենց12 պահանջներից հետ չեն կանգնելու։
«Ոստիկանությունը մերժել է մեր կողմից պլանավորված երթը։ Ոստիկանների կողմից կլինի ուժի կիրառում, երբ մենք սկսենք երթը։ Այդ իսկ պատճառով ես և խորհրդի բոլոր անդամները հայտարարում ենք նստացույց այստեղ, այս հրապարակում, գնալու ենք ամենավերջինն այստեղից։ Կոչ ենք անում մեզ հետ մնալ այստեղ, հրավիրեք ձեր բոլոր ընկերներին, բարեկամներին, ինչքան շատանանք, ուժեղանանք, ավելի շուտ ենք հասնելու մեր հարցերի լուծմանը։
Մնում ենք այստեղ, մինչև կառավարությունը կսկսի լուծել մեր խնդիրները։ Մենք տեր ենք մեր իրավունքներին»,- հայտարարեց Ա. Մկրտչյանը։


