Ադրբեջանը ստացավ իր պահանջածը, Հայաստանը՝ հերթական թղթի կտոր. Էլիբեգովա
Քաղաքական
09:46 09/08/2025
Հայաստան

Ադրբեջանը ստացավ իր պահանջածը, Հայաստանը՝ հերթական թղթի կտոր. Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա էլիբեգովան,  անդրադառնալով Վաշինգտոնում կայացած Փաշինյան-Թրամփ-ԱԼիև հանդիպմանն ու ստորագրված փաստաթղթերին, գրում է.  

«Ադրբեջանը ստացավ ՀՀ տարածքով անխափան երթևեկություն, Հայաստանը Ադրբեջանի տարածքով՝ ոչ։

Ադրբեջանը ստացավ ԱՄՆ-ից ռազմական օգնության սահմանափակման վերացում, Հայաստանը գերիների վերադարձի երաշխիք՝ ոչ։

Ադրբեջանը ստացավ Մինսկի խմբի լուծարում, Հայաստանը արցախցիների իրենց տներ վերադարձի երաշխիք՝ ոչ։

Ադրբեջանը ստացավ իր պահանջածը, Հայաստանը՝ հերթական թղթի կտոր, որը Ադրբեջանը նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթի պես խախտելու կարիք էլ չի ունենա, որովհետև չկան էլ հայանպաստ կետեր, որ խախտի։

քպ-ականների պաթոսախեղդ «հաղթելու ենք» կենացները այ հենց դրա մասին են։ Ամենավախենալուն ա, երբ միաբերան սկսում են խաղաղությունից խոսել։ Ուրեմն գործներս բուրդ ա»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder