Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ալիևը հայտարարել է՝ Հայաստանն ունի իր տնային առաջադրանքը, այն կատարելուց հետո պայմանագիրը կարող է ստորագրվել ցանկացած ժամանակ
«Կարծում եմ՝ ժամանակ կորցնելու կարիք չկա։ Եթե Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, ապա դրա պաշտոնական ստորագրումը չպետք է հետաձգվի»,- Վաշինգտոնում լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա վստահություն է հայտնել, «Սպիտակ տանը նախաստորագրված խաղաղության համաձայնագիրն արդեն խաղաղություն է բերել տարածաշրջան»։
Ալիևը նշել է, որ Հայաստանն ունի իր սեփական տնային աշխատանքը. «Ինչպես գիտեք, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ, թույլ չտվեց այսօր ստորագրել Խաղաղության համաձայնագիրը: Սակայն, համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո, համաձայնագիրը կարող է ստորագրվել ցանկացած պահի»: