ԱՆԻՖ-ի գործով Տիգրան Ավինյանը մեղադրյալների մեջ չկա, բայց պարզվում է՝ նրա ընտանիքում բավականին հաջողակ ձեռքբերումներ կան. Աննա Գրիգորյան
Քաղաքական
15:19 11/09/2025
Հայաստան

ԱՆԻՖ-ի գործով Տիգրան Ավինյանը մեղադրյալների մեջ չկա, բայց պարզվում է՝ նրա ընտանիքում բավականին հաջողակ ձեռքբերումներ կան. Աննա Գրիգորյան

«Քանի որ խոսում ենք կոռուպցիաից, իհարկե, չեմ կարող չխոսել ԱՆԻՖ-ի մասին»,-Ազգային ժողովում  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդման քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա հիշեցրեց՝ ԱՆԻՖ-ը մի հիմնադրամ էր, որ ստեղծվել էր միջազգային դոնորներ, նեդրումներ դեպի Հայաստան  ներգրավելու համար։

«Այն մի քանի տարի կյանք ունեցավ, որի արդյունքում պետական բյուջեից, այն է՝ հարկատուների գրպանից, մսխվել է  25 միլիարդ դրամ։ 25 միլիարդ դրամ հօդս է ցնդել և անհետևանք, որևէ մեկը մինչև այսօր պատասխանատվություն չի կրում սրա համար»,- ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, որ ինքը բազմաթիվ անգամներ է հարցրել՝ մեկը չկա՞ գործում մեղադրյալ ներգրավվի։

«Պարզվում է, երեք մարդ ներգրավված է  այս գործում, որից երկուսը Հայաստանում չեն։ Այսինքն, մարդիկ սպասել են, այդ երկուսը Հայաստանից գնացել են։ Նրանցից մեկը, որն ԱԻՖԻ-ի տնօրենն էր համարվում, այսօր մեղադրվում է  Գազայում մարդկության դեմ  հանցագործություն իրականացնելու մեջ։

Բայց նա չի գտնվում Հայաստանում։ Քննչական մարմինը սպասել է՝ այդ մարդիկ դուրս գան, նոր մեղադրանք ներկայացնի։ Պարզ է չէ՞, որ սա անհետևանք գործընթաց է լինելու, որևէ մեղադրյալ չի հայտնվելու»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Նա հստակեցրեց, որ այս երեք մեղադրյալները 1,5 միլիարդի մսխման գործով են ներգրավված. «Հիմնադրամից 1,5 միլիարդ փոխանցել է  ԱՄՆ-ում օֆշորում գրանցված ընկերության ինչ-որ ծրագիր իրականացնելու համար։ Արդյունքում ծրագիրը չի իրականացվում, 1,5 միլիարդը չկա։ Բայց այս երեք մեղադրյալները 1,5 միլիարդի մսխման մեղադրյալներն են։ Բա մնացած 23,5 միլիարդն ո՞վ է մսխել, դրա համար ո՞վ է պատասխան տալու»։

Աննա Գրիգորյանի խոսքով, քանի որ ԱՆԻՖ-ից են խոսում, չեն կարող չխոսել Տիգրան Ավինյանի մասին, ով կարևոր պաշտոն է զբաղեցրել այդ հիմնադրամում՝ եղել է ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ։

«Նա մեղադրյալների մեջ չկա, չի էլ հարցաքննվել։ Պարզվում է՝  նրա ընտանիքում բավականին հաջողակ ձեռքբերումներ կան։ Ավինյանի մայրը վերջերս ձեռք է բերել 490 հազար դոլարանոց առանձնատուն, Ավինյանի հայրը՝ մոտավորապես 200 հազար դոլարանոց առանձնատուն Սևանում։ Լավ, այսքան հաջողություններ միանգամից ո՞նց է լինում։

Նման աննախադեպ հաջողություններ Տիգրան Ավինյանի կյանքում։ Լավ է, չէ՞»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Աննա Գրիգորյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյությում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՆԻՖ-ի գործով Տիգրան Ավինյանը մեղադրյալների մեջ չկա, բայց պարզվում է՝ նրա ընտանիքում բավականին հաջողակ ձեռքբերումներ կան. Աննա Գրիգորյան