Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքից ազատել է ՀԷՑ-ի Սիսիանի տեղամասի երկարամյա պետին. Նրա փոխարեն նշանակվել է մոլի նիկոլական
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը եկած օրվանից սկսել է ազատել ցանցի երկարամյա, պրոֆեսիոնալ աշխատակիցներին: Մեր տեղեկություններով՝ օրերս հերթական ազատման հրամանն է արձակվել` հեռացվել է ՀԷՑ-ի Սիսիանի տեղամասի երկարամյա պետ Ջիվանը, նրա փոխարեն նշանակվել է մոլի նիկոլական Ալիկ Մարտիրոսյանը։ Վերջինս էլ, ըստ տեղեկությունների, սկսել է աշխատանքից ազատել էլեկտրիկներին։
Ալիկ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նշանակվել է օգոստոսի 29-ին, իսկ ինչ վերաբերում է ազատումներին, ապա. «Ամեն մարդ իր դիմումների համաձայն է ազատվում, երկար զրուցում ենք, փորձում եմ պատճառը հասկանալ։ Երկու հոգի՝ ամուսիններ, դիմում են ներկայացրել, կնոջը նույնիսկ չենք էլ տեսել երբեք, շատ երկար խոսել եմ ամուսնու հետ, շատ լավ աշխատող է եղել ամուսինը, մարդը չի ուզում աշխատի, ի՞նչ ասեմ, ես ոչ մեկին չեմ ազատում, ով գրում է՝ իր ցանկությամբ է»։
Ինչ վերաբերում է իր նիկոլական լինելուն, ՔՊ-ին աջակցելուն, ասաց. «Պետականամետ եմ, անկուսակցական եմ, երբևէ որևէ կուսակցական շարքերում չեմ եղել»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։