Որևէ հետք չկա, քննարկվում են 3-ամյա Տիգրանի կորելու բոլոր վարկածները. Գեղարքունիքի մարզպետ
Հասարակություն
12:56 30/10/2025
Հայաստան

Որևէ հետք չկա, քննարկվում են 3-ամյա Տիգրանի կորելու բոլոր վարկածները. Գեղարքունիքի մարզպետ

«Որևէ նորություն չկա։ Որևէ հետք չկա»,- լրագրողներին ասաց  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ խոսելով հոկտեմբերի 27-ից մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի կորելու մասին։

Նա նշեց, որ այս պահին շարունակվում են որոնողական աշխատանքները նույն տեմպով, ոչ մի վայրկյան տեմպը չի թուլանում։ Սարգսյանն ասաց, որ իրենք չեն բացառում երեխայի կորելու որևէ վարկած։

«Չբացառելով որևէ վարկած՝ շարունակվում են որոնողկան աշխատանքները։ Բոլոր վարկածները քննարկվում են, բոլոր ուղղություններով ուսումնասիրություն ենք իրականացնում»,-ասաց մարզպետը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder