Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
3-ամյա Տիգրանի uպանnւթյшն դեպքով նշանակվել են համալիր փորձաքննություններ
Ծափաթաղի 3-ամյա բնակիչ Տիգրան Օվանեսովի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նշանակվել են համալիր փորձաքննություններ։ Այս մասին Panorama.am-ին ասացին քննչական կոմիտեից՝ պատասխանելով հարցին՝ Տիգրանի սպանության մեջ մեղադրվող հայրը կալանավորվելուց հետո ենթարկվե՞լ է բժշկական փորձաքննության։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։ Երեխայի դին հայտնաբերել են նոյեմբերի 2-ին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։ Հենց նույն օրը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, «նախնական տվյալներով երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին»։
ՔԿ-ից հայտնել էին, որ երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը):