Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԿԸՀ. Ժամը 11.00-ի դրությամբ Վաղարշապատում քվեարկել է ընտրողների 7.56%-ը
Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է 5283 մարդ կամ ընտրողների 7.56%-ը։ Տվյալները հրապարկել է ԿԸՀ-ն։
Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69 866 է։
Համեմատության համար նշվում է, որ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում այս ժամի դրությամբ մասնակցել էր ընտրության իրավունք ունեցողների 3․1%-ը։
Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։
