Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հաշվի առնելով քննարկման ընթացքում հնչած բոլոր հարցադրումները, դիրքորոշումները և միջնորդությունները, դրանց վերաբերյալ կայացված որոշումները և ելույթները՝ հանձաժողովի անձնակազմի կողմից ևս մեկ անգամ արձանագրելով, որ որշման մեջ արձանագրված թվով 6 ուղղություններով ընկերությունը թույլ է տվել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին վտանգել ամբողջ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությանն ու անվտանգությանը կամ հանգեցրել են միլիոնավոր սպառողների իրավունքների և օրինական շահերի խախտման կամ խոչընդոտել են հանձնաժողովի կարգավորման գործառույթների պատշաճ իրականացմանը, որից ելնելով առաջարկվում է.
Խախտումներից 1-5 կետերով՝ յուրաքանչյուր կետի համար առանձին, իսկ 6-րդ կետով նախատեսված խախտումների մասով 6.1 ենթակետով նախատեսված երաշխավորությունների մասով առանձին, իսկ 6.2-6.9 ենթակետերի խախտումների մասով համակցությամբ, որպես պատսխանատվության միջոց կիրառել ՀԷՑ ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի հզորությունների բաշխման № 0092 լիցենզիայի գործողության դադարեցումը»,-ՀԾԿՀ հանձնաժողովի վարույթի քննարկման արդյունքները ամփոփեց հանձնաժողովի Ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետ Մերի Ղազարյանը։
Նա նշեց, որ նաև առաջարկվում է որոշումը ուժի մեջ դնել 2025 թվականի նոյեմբերի 21-ի և քվեարկության դնել խմբագրված տարբերակով։
«Որոշումը ՀԷՑ-ի սեփականատիրոջը և բաժնետերերին չի վերաբերում, այլ խոսում է նրանց շահերի հնարավոր խախտումների մասին»,- հայտնեց Ղազարյանը։
Հիշեցնենք, որ երեք օր է, ինչ ընթանում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին» հարցը քննող ՀԾԿՀ նիստը։ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է ՀԾԿՀ-ին՝ պահանջելով ընկերությանը զրկել լիցենցիայից, քանի որ կառույցում խախտումներ կան, որոնք բերել են ճգնաժամի։
Քննարկումների ավարտին Հանձնաժողովը 4 կողմ ձայներով ՀԷՑ-ն զրկեց լիցենզիայից, դեմ քվեարկեց միան հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը։
Վերջինս իր հատուկ կարծիքում նշեց, որ ՀԷՑ-ի լիցենզիայի մասով վարույթը պետք է կարճվեր, քանի որ ՍԴ-ում և Վարչական դատարանում կան վարույթներ, որոնք կարող էին ազդել որոշման վրա։