ՊԶՄԿ ներկայացրած բոլոր 47 ընտրատեղամասերի տվյալներով՝ Վաղարշապատի ընտրություններում առաջատար ուժերն են
Քաղաքական
01:24 17/11/2025
Հայաստան

ՊԶՄԿ ներկայացրած բոլոր 47 ընտրատեղամասերի տվյալներով՝ Վաղարշապատի ընտրություններում առաջատար ուժերն են

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»-ը ներկայացնում է  Վաղարշապատ խոշորացված համայնքի բոլոր 47 ընտրական տեղամասերից ստացված արդյունքները.

«Հաղթանակ» դաշինք (Սևակ Խաչատրյան)- 31,9 տոկոս
«Համահայկական ճակատ» (Արտյոմ Սիմոնյան)- 1,0 տոկոս
«Հանրապետություն» (Հարություն Մկրտչյան)- 3,9 տոկոս
«Մայր Հայաստան» (Գրիշա Հարությունյան)- 5,4 տոկոս
«Ազատ դեմոկրատներ» (Վահրամ Ազատյան)- 3,7 տոկոս
«Ժառանգություն» (Արկադի Փայտյան)- 1,4 տոկոս
«Քաղաքացիական պայմանագիր» (Արգիշտի Մեխակյան)- 48,5 տոկոս
«Հայրենիք» (Խաչիկ Մանուկյան)- 3,8 տոկոս

Հիշեցնենք, որ Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու քվեարկությանը մասնակցել է  ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45.12%-ը կամ 31 527 ընտրող։

Նշենք, որ Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը քվեարկության ընթացքում դիտորդական առաքելություն է իրականացրել։ 

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը ձեւավորվել է 2019 թվականին՝ իր գործունեության առաջնային նպատակ հռչակելով ժողովրդավարության հաստատումը, իրավունքի գերակայության ամրագրումը, պառլամենտարիզմի զարգացումը, մարդկանց իրազեկվածության ու իրավագիտակցության բարձրացումը, մարդու անձնական, քաղաքական, սոցիատնտեսական իրավունքների իրականացման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում։

Իր գործունեության 6 տարիների ընթացքում կազմակերպություն իրականացրել է իրազեկող գործունեություն, կազմակերպել է դասընթացներ մարզերում։ ՊԶՄԿ-ն նաեւ իրականացնում է դիտորդական առաքելություն ընտրական գործընթացներում, որի համատեքստում կազմակերպում է դասընթացներ եւ վերապատրաստում դիտորդների։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՊԶՄԿ ներկայացրած բոլոր 47 ընտրատեղամասերի տվյալներով՝ Վաղարշապատի ընտրություններում առաջատար ուժերն են