Հակակոռուպցիոն դատարանը հրապարակեց որոշումը. Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ
Քաղաքական
11:40 18/11/2025
Հայաստան

Հակակոռուպցիոն դատարանը հրապարակեց որոշումը. Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ

Հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը ևս երկու ամիս կմնա կալանավորված։ Քիչ առաջ կայացրած որոշումը հրապարակեց Հակակոռուպցիոն դատարանը։ Որոշման մասին լրագրողներին հայտնեց Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

«Դատավորը 100-ից 100 կատարեց «Հայական ժամանակ»-ի կանխատեսումը։ Ես նման բան Հայաստանի Հանրապետությունում չեմ տեսել։ Սա պարզապես անլրջություն է»,-ասաց Վարդևանյանը։

Փաստաբանն ասաց, որ ինքն ու գործընկերներն այսօրվա նիստում ներկայացրել են «Հայկական ժամանակ» թերթի երեկվա հրապարակումը, ինչին ի պատասխան դատավորը վրդովմունք է հայտնել. «Իբր ում տեղն ենք դրել իրեն, ոնց թե ինքը պետք է առաջնորդվի լրատվամիջոցի կանխատեսումներով։ Ինչպես այս տարբա հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձը ուղղակիրոեն կանխորոշեց իրավապահների գործողությունները, այնպես էլ այս դեպքում «Հայկական ժամանակ»-ը կանխորորոշեց դատարանի որոշումը»։

Ավելի վաղ Սամվել Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամն ահազանգել էր. «Մինչ մեր պաշտպանյալ Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը շարունակվում է, վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը հաղորդում է կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու մասին։ Սա խոսում է Հայաստանում գործող հեռախոսային արդարադատության մասին»։

Նշենք, որ Սամվել Կարապետյանը հունիսի 18-ին կալանավորվել է ի աջակցություն Հայ Առաքելական եկեղեցու ու Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի հասցեին հնչեցրած հայտարարության համար։ Նրա կալանքի ժամկետը երկարացվել է երկու անգամ։

Նախաքննական մարմինը նրան մեղադրում է  իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու համար։ Կարապետյանը չի ընդունում մեղադրանքը։

Ավելի ուշ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է: Ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հակակոռուպցիոն դատարանը հրապարակեց որոշումը. Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ