Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ես վստահ եմ, որ ինչ-որ մի պահի Փաշինյանական վարչախումբը դադարելու է լինել իրենց պիտանի աշխարհաքաղաքաան առաջնահերթությունների շրջանակում. Ֆիդանյան
«Միջազգային կառույցներն այնուամենայնիվ պետք է փաստեն, որ ՀՀ-ում կան քաղաքական բանտարկյալներ և մենք պետք է նման շարունակական ճնշման միջոցով ստիպենք, որ նրանք խոսեն»,-«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանքի դեմ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։
Ըստ Ֆիդանյանի՝ նման տեղեկացման ակցիաները նրա համար են, որ միջազգային կառույցները հետագայում չասեն, որ որևէ արձագանք կամ բողոք չկար երկրի ներսում և իրենք չեն իմացել, որ կա քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան, որը հացադուլ է հայտարարաել և նրան տեղափոխել են պատժախուց՝ «հետույք» բառի համար։
Նա վստահություն հայտնեց, որ միջազգային կառույցներն ինչ-որ մի պահի ստիպված են լինելու արձագանքել
«Ես վստահ եմ, որ ինչ-որ մի պահի Փաշինյանական վարչախումբը դադարելու է լինել իրենց պիտանի աշխարհաքաղաքաան առաջնահերթությունների շրջանակում և նրանք հիշելու են, որ փաշինյանական վարչախմբի ժամանակաշրջանում քաղբանտարկյալներ կային, եկեղեցին էր հալածվում»,-ասաց Ֆիդանյանը՝ նշելով որ նման կացիաներով մոտեցնում են այդ արձագանքի ժամկետը։
Այսօր AntiFake.am-ի աշխատակիցները, հասարակական-քաղաքական գործիչները Հայաստանում ԵԽ գրասենյակի մոտ ակցիա են իրականացրել, որի ընթացքում հրատապ նամակ հանձնեցին AntiFake.am-ի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանի հացադուլի պահանջի և նրա ու փոդքասթի համահեղինակ ու վարող Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման առնչությամբ։ Այնուհետև նույնանման նամակներ հանձնվեց ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Նիդերլանդերի, Իտալիայի, Ֆրանսիայի, Կանադայի դեսպանատներին։
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը հունվարի 13-ի դրությամբ արդեն 5 օր հացադուլի մեջ է: Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ապօրինի կալանավորված են 61 օր: