Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այն համակարգային, քաղաքական կոռուպցիան, որ այսօր կա բարձրագույն կրթության ոլորտում, երբևէ չի եղել. Ցոլակ Ակոպյան
«Այն կոռուպցիա, որ այսօր կա բարձրագույն կրթության ոլորոտում, այն համակարգային, քաղաքական կոռուպցիան որ այսօր լցված է բուհերում, երբևէ չի եղել»,-AntiCor հակակոռուպցիոն հարթակի կազմակերպած կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողովի ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։
Որպես օրինակ նշեց. «Մարդն ընտրվում է օրինական, Հոգաբարձուների խորհրդի նիստով ռեկտոր, Հոգաբարձուների խորհրդի անդմաներին ճնշում են նախարարության աշխատակիցների կողմից, կանչում են նախարարություն, ստիպում դուրս գալ Հոգաբարձուների խորհրդի կազմից, լուծարում են խորհուրդը և Հիմնադրամների մասին օրենքի համաձայն ձևավորվում է երեք հոգանոց խորհուրդ և իրենց ուզած, մրցույթով չընտրված մարդուն նշանակում են ռեկտոր, սա քաղաքական կոռուպցիայի տիպիկ դրսևորում է, ինչը մի քանի բուհերում կիրառել են»։
Ց.Ակոբյանն ընդգծեց, որ կրթության համակարգում առկա կոռուպցիան է բերում կոռուպցիոն դրսևորումներ այլ համակարգում։
Մանրամասն՝ տեսանյութում։