Ալիևը պատասխանել է հարցին՝ արդյոք ներում կշնորհի Բաքվում ապօրինի դատապարտված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
Քաղաքական
10:41 14/02/2026
Տարածաշրջան

Ալիևը պատասխանել է հարցին՝ արդյոք ներում կշնորհի Բաքվում ապօրինի դատապարտված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահը Բաքու այցի ընթացքում բարձրացրել է Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը ներում շնորհելու և ազատ արձակելու հարցը։

«Նա նաև այս հարցը բարձրացրեց, և ես ներկայացրեցի Ադրբեջանի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ, և այդքանը… Ինչ վերաբերում է այդ անձանց, նրանք անջատողական ռեժիմի ղեկավարներ են, որը անօրինական կերպով գործում էին մեր տարածքում՝ ամբողջ միջազգային հանրության, այդ թվում՝ Հայաստանի կողմից ճանաչված ինքնիշխան ադրբեջանական պետության տարածքում։

Նրանց դատավարությունը տեղի է ունեցել լիովին թափանցիկ եղանակով: Նրանց հանցագործությունները ապացուցվել են բազմաթիվ վկաների ցուցմունքներով: Չկա որևէ կասկած նրանց հանցավորության վերաբերյալ»,- Մյունխենում France 24-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա նաև համեմատություն է անցկացրել Նյուրնբերգյան դատավարությունների հետ և հարցրել. «Բոլոր նացիստական ​​առաջնորդները դատապարտված են մահվան, և ինչ-որ մեկը գալիս և խնդրում է նրանց ազատ արձակել...

Նրանց հանցագործությունները նույնիսկ ավելի վատ էին, քան նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարվածը»։

Լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանի նախագահը կարող է իր լիազորությունները կիրառել այս մարդկանց ներում շնորհելու համար, Ալիևը կրկնել է, որ նրանք «կատարել են մարդկության դեմ լուրջ հանցագործություններ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ալիևը պատասխանել է հարցին՝ արդյոք ներում կշնորհի Բաքվում ապօրինի դատապարտված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը