Վենետիկի հանձնաժողովը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն արձանագրել են՝ ՀՀ քաղաքացիության ու մշտական բնակության ցենզերը հակասում են ժողովրդավարության կանոններին. Ռոբերտ Հայրապետյան
Իրավունք
12:04 17/02/2026
Հայաստան

Վենետիկի հանձնաժողովը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն արձանագրել են՝ ՀՀ քաղաքացիության ու մշտական բնակության ցենզերը հակասում են ժողովրդավարության կանոններին. Ռոբերտ Հայրապետյան

«Սահմանադրական աղմուկ՝ մեկ բաժակ ջրում։ Մի գիշերվա մեջ Հայաստանում բոլորը հանկարծ դարձան սահմանադրագետ, պատճառը Հայաստանի Սահմանադրության 148-րդ հոդվածն է և այն փաստը, որ ազգային բարերար Սամվել Կարապետյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու»,-  նշում է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Ի՞նչ է իրականում կատարվում։ Հարցադրում է անում Ռ.Հայրապետյանն ու պատասխանում. «Իրավական փակուղի չկա, շատերը չգիտեն կամ չեն ուզում իմանալ, որ կառավարության անդամին կամ պատգամավորին ներկայացվող պահանջները կարող են փոփոխվել Ազգային ժողովով, դրա համար բնավ հանրաքվե անհրաժեշտ չէ:

Սա ոչ թե անլուծելի իրավական խնդիր է, այլ ընդամենը քաղաքական որոշման հարց է։

Կզարմանաք, բայց Վենետիկի հանձնաժողովը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, անգամ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը հստակ արձանագրել են, որ միայն ՀՀ քաղաքացիության ու մշտական բնակության ցենզերը հակասում են ժողովրդավարության կանոններին, խնդրել են վերանայել Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթները:

Ցիտեմ բառացի՝ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության և մշտական բնակության խիստ սահմանափակումները չեն համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին։ Սա նոր հորինված դավադրություն չէ, սա ընդամենը հարց է, որի վերաբերյալ վաղուց աղաղակում են միջազգային կազմակերպությունները:

Իսկ հիմա ամենազավեշտալին՝ հիշողության կորո՞ւստ, թե՞ քաղաքական նպատակահարմարություն։ Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը քննարկման առարկա է դարձրել և հանձնաժողովի նիստերում արձանագրել, որ, հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հայտնած մտահոգությունները, ՀՀ Սահմանադրությունից և համապատասխան օրենքներից պետք է վերացվեն միայն ՀՀ քաղաքացիության և ՀՀ-ում մշտապես բնակվելու ցենզերը: Այն ժամանակ նրա թիմը սա կոչում էր սահմանադրական բարեփոխում, իսկ հիմա, չգիտես ինչու՝ ազգային աղետ:

Ի՞նչ է փոխվել։ Իրավո՞ւնքը։ Ոչ։ Փոխվել է ընդամենը թեկնածուի անունը: Եթե չկա իրավական փակուղի, միջազգային կազմակերպությունները վաղուց են աղաղակում այն մասին, որ ցենզերը չեն համապատասխանում ժողովրդավարության սկզբունքներին, ապա ի՞նչն է խնդիրը, որ այսօր, սահմանադրական այս աղմուկի մեջ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, փաշինյանական թիմն անընդհատ թմբկահարում է, որ Սահմանադրությունն արգելում է այս կամ այն թեկնածուին դառնալ Հայաստանի վարչապետ»։ 

Նա նաև նշում է. «Գուցե ժամանակն է խոստովանել, որ  Հայաստանում հարցեր կան, որոնք որոշում է բացառապես ՀՀ ժողովուրդը, գուցե ժամանակն է  խոստովանելու, որ ժողովրդի թիկունքում թաքնվելուց բացի, պետք է երաշխավորել, որ ՀՀ Սահմանադրությամբ իշխանությանը պատկանում է  ժողովրդին և Հայաստանի ժողովուրդն է որոշում՝ ով կարող է ընդգրկվել ընտրական ցուցակում, ով՝ ոչ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վենետիկի հանձնաժողովը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն արձանագրել են՝ ՀՀ քաղաքացիության ու մշտական բնակության ցենզերը հակասում են ժողովրդավարության կանոններին. Ռոբերտ Հայրապետյան