Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում համաթիվը 50-ից ցածր է և կոռուպցիան համարվում է լուրջ խնդիր. Վարուժան Հոկտանյան
«Հայաստանում 2025 թվականի կոռուկցիայի ընկալման համաթիվը 46 է»,-հրավիրված մամուլիասուլիսի ժամանակ ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանը։
Նա ասաց, որ Կոռուպցիայի ընկալման համաթիվը աշխարհում չափվում է 1-100 միջակայքում, որի լավագույն ցուցանիշը 100-ն է։
Հոկօտանյանը հիշեցրեց, որ 2018 թվականին համաթիվը 35 էր, որը արտացոլում էր 2017 թվականի արդյունքները, բայց հետո կտրուկ աճեց 42 հետո՝ 49։
«Դրանից հետո տեղի ունեցավ մի փոքր նվազում՝ մինչև 46 և դրանից հետո մնաց նույն մակարդակի վրա՝ տատանվելով 46-47-ի միջև, այսինքը լճացած է, սա բավականին տհաճ երևույթ է»,-հայտնեց Փորձագետը։
նա նկատեց, որ դրական արդյունքի պատճառը քաղաքացիների սկասումներն էին, որից հետո նկատվեց որոշակի անկում։
«Եթե համաթիվը 50-ից ցածր է, այդ դեպքում տվյալ երկրներում կոռուպցիան համարվում է լուրջ խնդիր»,-հայտարարեց«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հակակոռուպցիոն փորձագետը։