«Հայաստանն ուժեղ է Սամվել Կարապետյանի հետ». ակցիա՝ կառավարության մոտ
Քաղաքական
11:26 13/03/2026
Հայաստան

«Հայաստանն ուժեղ է Սամվել Կարապետյանի հետ». ակցիա՝ կառավարության մոտ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանի կուսակիցներն ու աջակիցները ֆլեշմոբ են իրականացնում կառավարության շենքի մոտ՝ վանկարկելով «Ազատություն, Սամվել Կարապետյանին», «ազատություն», «ազատություն», «ազատություն, Հայաստանի Հանրապետությանը»։ Նրանք կառավարության շենքի մոտ բարձրացրել են «Հայաստանն ուժեղ է Սամվել Կաապետյանի հետ», «ազատություն, Սամվել Կարապետյանին» գրություններով պաստառներ։

«Այսօր այստեղ ենք պահանջելու Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձին վերջ տալ զանգովի արդարադատությանը, վերջ տալ անօրինական գործողություններին, որպեսզի Հայաստանում էլ չլինեն քաղաքական բանատարկյալներ։ Պահանջում ենք կառավարության ադամներից մեկը իջնի ներքև, նրան փոխանցելու բան ունենք»,- հայտարարեցին կառավարության մեջ։ 

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից մայրաքաղաքի ամբողջ տարածքով` քաղաքի ամենատեսանելի հատվածներում, տարածվում են «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» մեծ պաստառներ:

Այսօր տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը:

Ավելի վաղ Սամվել Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ սոցիակական ցանցերում հայտնել են, որ այսօր ժամը 15.30-ից լինելու են դատարանի մոտ` Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հայաստանն ուժեղ է Սամվել Կարապետյանի հետ». ակցիա՝ կառավարության մոտ