Հայ ազգն իր սփյուռքով, աշխատասիրությամբ, լավ կառավարումով ամենահարուստն է լինելու. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
11:18 27/03/2026
Հայաստան

Հայ ազգն իր սփյուռքով, աշխատասիրությամբ, լավ կառավարումով ամենահարուստն է լինելու. Նարեկ Կարապետյան

«Սամվել Կարապետյանը ֆինանսապես ապահովված է, որևէ բանի կարիք չունի։ Մտնելով քաղաքականություն՝ նպատակ ունի իր ներուժը ներդնել Հայաստանի զարգացման համար և չունի և չի կարող ունենալ այլ մոտիվացիա, քան Հայաստանի զարգացումը»,-Սիսիանում համակիրների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Ըստ նրա, այլընտրանք ունենալով ուղղակի հանգիստ կյանք ապրելու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը  որոշել է հանգիստ կյանք չապրել, մտնել դրա տակ ու փորձել  փոխել և փոխելու է. «Այլ՝ ուրիշ ուժ, եթե դուք տեսնում եք, ասեք՝ ով կարող է Հայաստանը հանել աղքատությունից»։ Նա նշել է, որ Սամվել Կարապետյանը տարբեր երկրներում աշխատել է տասնյակ հազարավոր մարդկանց հետ, ունի փորձ, գիտի՝ ինչպես է հաղթահարվում աղքատությունը։

Նարեկ Կարապետյանը կարևորել է նաև Սամվել Կարապետյանի ունեցած կապերը։

«Ադրբեջանի առաջնորդը մեծ կապեր ունի Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Թուրքիայում։ Ի՞նչ կապեր ունի մեր առաջնորդը։ Մարդ պետք է անցած ճանապարհ, կապեր ունենա, իմանա՝ աշխարհի ամեն երկրում ինչպես է դրվածքը։

Հայաստանին պետք է առաջնորդ, որ կարողանա  պայմանավորվել, ներդրում բերել. այդպես են ապահովում երկրի զարգացումը»,- նշել է Նարեկ Կարապետյանը։

Նա վստահ է՝ հայ ազգն իր սփյուռքով, աշխատասիրությամբ, լավ կառավարումով ամենահարուստն է լինելու։

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները, կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, մարտի 26-27- ին աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներում։ Այցելության ընթացքում Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի ծրագրերն ու ուժեղ Հայաստան կառուցելու տեսլականը։ Համակիրների հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկմանը Կարապետյանը պատասխանել է  նրանց հետաքրքրող հարցերին։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության աշխատանքային այցը շարունակվում է։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder