Գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի դուստրը հոր հետ նոր լուսանկար է հրապարակել
Հասարակություն
19:43 02/05/2026
Հայաստան

Գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի դուստրը հոր հետ նոր լուսանկար է հրապարակել

Ամիսներ առաջ ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի դուստրը նոր լուսանկար  է հրապարակել։ Նկարում հայր ու աղջիկ ժպտում են։ Վագիֆ Խաչատրյանն այստեղ առողջ տեսք ունի։

Բաքվից վերադառնալուց հետո նա Երևանում վիրահատության է ենթարկվել։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը 2023թ. հուլիսին ձերբակալվել էր Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղակայված ադրբեջանական անցակետում, երբ Կարմիր խաչի ուղեկցությամբ փորձում էր Արցախից անցնել ՀՀ տարածք։ Ըստ ադրբեջանական կողմի, իբրև Վագիֆ Խաչատրյանն ու հանցավոր խումբը, որին անդամակցել է վերջինս, 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում «սպանել են 25 ադրբեջանցու, վիրավորել 14-ին և իրենց մշտական բնակության վայրից տեղահանել 358 մարդու»։ Վագիֆ Խաչատրյանը 2023թ. նոյեմբերին Բաքվում դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։

Այս տարվա հունվարի 14-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը  Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և  գտնվում են ՀՀ տարածքում։ 

Նույն օրը՝ այդ գրառումից քիչ անց արդարադատության նախարարությունը հայտնեց, որ ՀՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային։


 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder