ՍԴ դատավորներ Սեդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը կմասնակցեն ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Իրավունք
12:55 26/06/2026
Հայաստան

ՍԴ դատավորներ Սեդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը կմասնակցեն ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը  ՍԴ-ում  հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությանը։

Սահմանադրական դատարանի դատավորներից ոչ ոք այս գործով նրանց մասնակցության անհնարինության հարց չբարձրացրեց, ՍԴ նախագահ Արման Դիլոնյանն էլ, ելնելով դրանից, հայտարարեց, որ այս այս հարցը սպառված է։ 

«Բոլոր այն հանգամանքները, որոնք այստեղ նշվեցին, մանրակրկիտ քննարկման առարկա են հանդիսացել ՍԴ-ում։ Սահմանադրական դատարանաի աշխատակարգային  նիստի ընթացքում շատ ավելի հանգամանքներ են քննարկվել, քան այստեղ քննարկվեց։

Այն հանգամանքները, որ նույնական են դատավոր Վարդանյանի, դատավոր Զեյնալյանի, և դատավոր Սաֆարյանի, նույնական չեն, գրեթե ոչ մի առումով են համընկնում, գուցե ընդհանուր՝ առնչվածությունը քաղաքականության հետ»,- ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։ 

Հիշեցնենք, որ ՍԴ աշխատակարգային որոշումների համաձայն, ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցում Սահմանադրական դատարանում՝ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։  Դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի վերաբերյալ նման պահանջ նույնպես հնչեցվել էր։ 

ՍԴ-ն մերժեց նաև Արամ Օրբելյանի՝ ՍԴ կազմը ոչ իրավազոր ճանաչելու մասին միջնորդությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder