Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ոսկե ծիրան». Երևանում Կարեն Կարագուլյանի ու Վաչե Թովմասյանի մասնակցությամբ կկազմակերպվի «Անորա» ֆիլմի քննարկում
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստան կգան դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը։ Ասուլիսում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը տեղեկացրեց, որ նրանց մասնակցությամբ «Անորա» ֆիլմին նվիրված քննարկում կանցկացվի։
«Հետաքրքրությունը «Անորա» ֆիլմի հանդեպ մեծ է, շատ է քննարկվում նաև հայ դերասանների մասնակցությունը։ Մենք որոշել ենք քննարկումները բերել Երևան և կենդանի ձևաչափով կազմակերպել, թե քննադատական, թե գովեստի խոսքերը մեկտեղել մի տեղ։ Քննարկմանը տեսակապով կմիանա ֆիլմի ռեժիսոր Շոն Բեյքերը, ով անձնական պատճառներով չկարողացավ ներկա լինել»,- ասաց Կ.Ավետիսյանը։

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 13-20-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կանն, Բեռլին, Վենետիկ և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։

