Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վճիռը։
«Դատարանը վճռեց՝ Գևորգ (Միքայել) Աջապահյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքում, որպես պատիժ նշանակել ազատազրկում երկու տարի ժամկետով, պատժի սկիզբը հաշվելով արգելանքի վերցնելու պահից։
Մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը»,- դատավճիռը կարդաց Արմինե Մելիքսեթյանը։
«Ամոթ», «ամոթ», «սրբազան», սրբազան» վանկարկում են դատարանում հավաքված քաղաքացիները։
Հանրային մեղադրողը պահանջել էր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ընտրել 2 տարի վեց ամիս ազատազրկում։
Հիշեցնենք, որ դատարանը մեղավոր էր ճանաչել Միքայել Սրբազանին ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 28-ին կալանավորվել էր երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել է։