Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը մեկ ամսով կալանավորվեց
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը մեկ ամսով կալանավորվեց՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին օժանդակելու համար։ Այս մասին Panorama.am-ին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում և մի շարք հոգևորականների տներում։
Դատարանի որոշմամբ, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը երկու ամսով կալանավորվել է։
Արա Զոհրաբյանը լրագրողներին ասաց, որ այսօր քննարկվելու է թեմի գլխավոր հաշվապահի կալանքի հարցը։
«Մյուս հոգևորականները բոլորն ազատ են արձակված, ձեռք չեն բերել մեղադրայալի կարգավիճակ, վկայի կարգավիճակով ավարտվել է»,- ասաց Արա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին բերման էին ենթարկվել մեկ տասնյակից ավելի հոգևորականներ և թեմի աշխարհիկ աշխատակիցներ։ Միայն երեքն էին ձերբակալվել։
ՔԿ-ից Panorama.am-ին նախօրեին հայտնել էին. «Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ»։