Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ծափաթաղում անհետացած 3-ամյա Տիգրան Օվանեսովի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա հոր նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
«Անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան»,- Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։ Երեխայի դին հայտնաբերել են նախօրեին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։ Այսօր ԱԺ-ում լրագրողներին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ասել էր, որ «նախնական տվյալներով, սպանություն է եղել. երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին»։
ՔԿ-ից հայտնել էին, որ երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը): Վերջինս ձերբակալվել է: