Այսօր մեկնարկեց լրատվամիջոցների դեմ հալածանքների փուլը. Քաղաքագետ
Քաղաքական
21:55 13/11/2025
Հայաստան

Այսօր մեկնարկեց լրատվամիջոցների դեմ հալածանքների փուլը. Քաղաքագետ

«Այսօր մեկնարկեց լրատվամիջոցների դեմ հալածանքների փուլը, որը կարծում եմ, առաջիկայում կշարունակվի նմանատիպ ապօրինի գործողություններով»,-այս մասին հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, որն այս պահին գտնվում է  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք նստավայրի դիմաց։ Այս դատարանում դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ քննվում է Սաղաթելյանին կալանավորելու ՔԿ միջնորդությունը։

Նրա գնահատմամբ, իշխանությունն իրականացնում է քաղաքական բռնաճնշումների հերթական փուլը, որը մի քանի խնդիր է փորձում լուծել. հնարավորինս ճնշել քաղաքական ընդդիմությանը, զրկել գործիքներից, այս իրավիճակում ադեկվատ գործելու հնարավորությունից։

«Կռիվ է սկսկել, որտեղ իշխանությունն ւնդդիմությանը դիտարկում է որպես լիկվիդացիայի ենթակա գործոն»,-ասաց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder