ԿԸՀ-ն հրապարակեց Վաղարշապատի բոլոր ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները
Քաղաքական
06:25 17/11/2025
Հայաստան

ԿԸՀ-ն հրապարակեց Վաղարշապատի բոլոր ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն հրապարակել է Վաղարշապատի ավագանու ընտրությունների քվեարկության համար ձևավորված բոլոր  47 ընտրական տեղամասից ստացված արդյունքները։

Հիշեցնենք, որ ԿԸՀ տվյալներով, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու քվեարկությանը մասնակցել է  ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45.12%-ը կամ 31 527 ընտրող 

Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69 866 է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder