Ապահովագրությունը չի ծածկում ամեն ինչ, ունի կոնկրետ փոխհատուցման չափեր, գներ. Ավանեսյան
Առողջություն
12:34 30/01/2026
Հայաստան

Ապահովագրությունը չի ծածկում ամեն ինչ, ունի կոնկրետ փոխհատուցման չափեր, գներ. Ավանեսյան

«Ապահովագրությունը չի ծածկում ամեն ինչ»,- Ազգային ժողովում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկմանն ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա ընդգծեց՝ կարևոր է, որ մարդկանց ակնկալիքները ճիշտ լինեն։

«Այո, ապահովագրությունը շատ ընդգրկուն փաթեթ է՝ ներառում է թանկարժեք  է վիրահատություններ, դեղորայք, բայց այն ամեն ինչ չի փակում, ունի կոնկրետ փոխհատուցման չափեր, գներ»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ ատամնաբուժական ծառայությունները սահմանափակ են։

«Փաթեթն ունի արժեք ու պետք է տեղավորվենք դրա մեջ»,- ասաց Ավանեսյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ապահովագրությունը չի ծածկում ամեն ինչ, ունի կոնկրետ փոխհատուցման չափեր, գներ. Ավանեսյան