Ննջեցյալ ունեցողները Զատկին ձու ներկե՞ն, թե՞ ոչ
Օրվա թեմա
09:36 24/03/2026
Հայաստան

Ննջեցյալ ունեցողները Զատկին ձու ներկե՞ն, թե՞ ոչ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը պատասխանում է Զատկի հետ կապված ամենահաճախ հնչող հարցերից մի քանիսին. 

Ե՞րբ պետք է գերեզման գնալ՝ Զատկի՞ն, թե՞ մեռելոցին։

Զատկական կիրակին ուրախության տոն է, որին  հաջորդող երկուշաբթին մեռելոց է, ուրեմն ուրախանում եք կիրակի, գերեզման այցելում երկուշաբթի։

Հին և նոր ննջեցյալ ունեցողները ե՞րբ գերեզման գնան։

Երբ մեկը մահանում է, ժողովուրդն ասում է՝  «գնաց, խառնվենց հազար տարվա մեռելներին»։ Չկա հին ու նոր ննջեցյալ հասկացություն, գերեզման պետք է այցելել երկոշաբթի օրը՝ մեռելոցին։

Կտրո՞ւմ է Զատիկը մահվան քառասունքը։

Ոչ։

Ննջեցյալ ունեցողները սգա՞ն, թե՞ ուրախանան Զատկին։

Հարությունը Հիսուսի հաղթանակն է  մահվան դեմ, այդ օրը բոլոր քրիստոնյաները պետք է լիարժեք ապրենք զատկական ուրախությունը։

Ննջեցյալ ունեցողները Զատկին ձու ներկե՞ն, թե՞ ոչ։

Իհարկե, որովհետև ձուն հարության խորհուրդն ունի, մենք մահանում ենք այն հատատ համոզմամբ, որ մեկ օր մեր Տիրոջ նման պետք է հարություն առնենք։

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ից  մեկնարկել է  է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն այս տարի կնշվի ապրիլի 5-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder