Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը պատասխանում է Զատկի հետ կապված ամենահաճախ հնչող հարցերից մի քանիսին.
Ե՞րբ պետք է գերեզման գնալ՝ Զատկի՞ն, թե՞ մեռելոցին։
Զատկական կիրակին ուրախության տոն է, որին հաջորդող երկուշաբթին մեռելոց է, ուրեմն ուրախանում եք կիրակի, գերեզման այցելում երկուշաբթի։
Հին և նոր ննջեցյալ ունեցողները ե՞րբ գերեզման գնան։
Երբ մեկը մահանում է, ժողովուրդն ասում է՝ «գնաց, խառնվենց հազար տարվա մեռելներին»։ Չկա հին ու նոր ննջեցյալ հասկացություն, գերեզման պետք է այցելել երկոշաբթի օրը՝ մեռելոցին։
Կտրո՞ւմ է Զատիկը մահվան քառասունքը։
Ոչ։
Ննջեցյալ ունեցողները սգա՞ն, թե՞ ուրախանան Զատկին։
Հարությունը Հիսուսի հաղթանակն է մահվան դեմ, այդ օրը բոլոր քրիստոնյաները պետք է լիարժեք ապրենք զատկական ուրախությունը։
Ննջեցյալ ունեցողները Զատկին ձու ներկե՞ն, թե՞ ոչ։
Իհարկե, որովհետև ձուն հարության խորհուրդն ունի, մենք մահանում ենք այն հատատ համոզմամբ, որ մեկ օր մեր Տիրոջ նման պետք է հարություն առնենք։
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ից մեկնարկել է է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն այս տարի կնշվի ապրիլի 5-ին։