ՈւՂԻՂ. ՊԶՄԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի Վաղարշապատի ընտրություններում
Քաղաքական
12:07 12/11/2025
Հայաստան

ՈւՂԻՂ. ՊԶՄԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի Վաղարշապատի ընտրություններում

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն արտոնագրվել է իրականացնելու դիտորդական առաքելություն՝ Վաղարշապատ համայնքի ավագանու նոյեմբերի 16-ին կայանալիք համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին։

Լրագրողների հետ հանդիպել է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանը։   

Հիշեցնենք, որ  Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։ Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 31 ԶԼՄ և դիտորդական առաքելություն իրականացնող 6 սուբյեկտ, որից երկուսը` համատեղ:

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը ձեւավորվել է 2019 թվականին՝ իր գործունեության առաջնային նպատակ հռչակելով ժողովրդավարության հաստատումը, իրավունքի գերակայության ամրագրումը, պառլամենտարիզմի զարգացումը, մարդկանց իրազեկվածության ու իրավագիտակցության բարձրացումը, մարդու անձնական, քաղաքական, սոցիատնտեսական իրավունքների իրականացման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում։

Իր գործունեության 6 տարիների ընթացքում կազմակերպություն իրականացրել է իրազեկող գործունեություն, կազմակերպել է դասընթացներ մարզերում։ ՊԶՄԿ-ն նաեւ իրականացնում է դիտորդական առաքելություն ընտրական գործընթացներում, որի համատեքստում կազմակերպում է դասընթացներ եւ վերապատրաստում դիտորդների։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder