Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԿԸՀ. Ժամը 17.00-ի դրությամբ Վաղարշապատում քվեարկել է ընտրողների 36.72 տոկոսը
Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ մասնակցել է 25 655 մարդ կամ ընտրողների 36.72 տոկոսը։ Տվյալները հրապարկել է ԿԸՀ-ն։
Հիշեցնենք, որ ժամը 11.00-ի դրությամբ, քվեարկության մասնակցել էր 5283 մարդ կամ ընտրողների 7.56%-ը, ժամը 14.00-ի դրությամբ 15868 մարդ կամ ընտրողների 22․71%-ը։
Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69 866 է։
Վաղարշապատում ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։
Թարմացում. ԿԸՀ-ից ավելի ուշ հայտնել են. տեխնիկական խնդրի պատճառով մեկ տեղամասից սխալ թիվ է փոխանցվել ԸԸՀ. ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 36․72%-ը կամ 25473 ընտրող։
