Մխիթարություն և հոգու ուրախություն էր Մեզ համար տեղեկանալ չորս հայորդիների հայրենիք վերադարձի մասին. Գարեգին Երկրորդ
Հասարակություն
13:18 15/01/2026
Հայաստան

Մխիթարություն և հոգու ուրախություն էր Մեզ համար տեղեկանալ չորս հայորդիների հայրենիք վերադարձի մասին. Գարեգին Երկրորդ

«Մխիթարություն և հոգու ուրախություն էր Մեզ համար տեղեկանալ Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող չորս հայորդիների հայրենիք վերադարձի մասին»,- ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ 

«Մաղթում ենք, որ Տիրոջ օրհնությամբ և համայն մեր ժողովրդի զորակցությամբ նրանք վերականգնեն իրենց կյանքի խաղաղ ու բնականոն ընթացքը՝ ընտանյաց ու սիրելիների հետ միասին։

Մեր աղոթքն է, որ բոլոր գերյալները շուտափույթ և ապահովաբար վերադառնան Հայրենիք։

Թող Աստված խաղաղության շնորհի ներքո պահի աշխարհը համայն, մեր հայրենիքն ու մեր ողջ ժողովրդին»,- նշել է Վեհափառ Հայրապետը։ 

Հիշեցնենք, որ Ադրբեջանը նախօրեին Հայաստանին է հանձնել 4 գերի՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մխիթարություն և հոգու ուրախություն էր Մեզ համար տեղեկանալ չորս հայորդիների հայրենիք վերադարձի մասին. Գարեգին Երկրորդ