ՄԻՊ-ը հանդեպել է գերությունից վերադարձածների հետ
Իրավունք
17:14 15/01/2026
Հայաստան

ՄԻՊ-ը հանդեպել է գերությունից վերադարձածների հետ

Հունվարի 15-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ և խորհրդապահական առանձնազրույցներ են ունեցել Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեքջյանի հետ։

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող հարցեր:

Վագիֆ Խաչատրյանին Մարդու իրավունքների պաշտպանը տեսակցել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։ Բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի հետ Պաշտպանը քննարկել է անձի բժշկական օգնության ու սպասարկման իրավունքին առնչվող հարցեր և շնորհակալություն հայտնել բուժանձնակազմին՝ մասնագիտական և բարեխիղճ աշխատանքի համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՄԻՊ-ը հանդեպել է գերությունից վերադարձածների հետ