Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԿԸՀ. Ժամը 14.00-ի դրությամբ Վաղարշապատում քվեարկել է ընտրողների 22․71 տոկոսը
Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին ժամը 14։00-ի դրությամբ մասնակցել է 15868 մարդ կամ ընտրողների 22․71%-ը։ Տվյալները հրապարկել է ԿԸՀ-ն։
Ժամը 11.00-ի դրությամբ, քվեարկության մասնակցել էր 5283 մարդ կամ ընտրողների 7.56%-ը։
Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69 866 է։
Վաղարշապատում ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։
